Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին․ Freedom House
21-րդ դարի առողջ ժողովրդավարությունը չի կարող գործել առանց վստահելի առցանց միջավայրի, որտեղ գերիշխում է ազատ արտահայտման և բազմազան տեղեկատվության հասանելիությունը:
Freedom House միջազգային իրավապաշտպան կազմակերպությունը նման շեշտադրում է արել՝ հրապարակելով «Ազատությունը համացանցում «Վստահության համար պայքարը առցանց տիրույթում» զեկույցը:
2024 թվականին Հայաստանը կրկին դասվել է ազատ համացանց ունեցող երկրների շարքին: Զեկույցում Հայաստանը ստացել է 74 միավոր: Անցյալ տարի, ըստ զեկույցի, Հայաստանը ստացել էր 72 միավոր: Զեկույցը ընդգրկում է 2023 թ. հունիսի 1-ից մինչ 2024 թ. մայիսի 31-ն ընկած ժամանակահատվածը:
Հայաստանի միավորները բարելավվել են, քանի որ վերոնշյալ ժամանակահատվածում սոցիալական մեդիահարթակները և մարդու իրավունքների միջազգային չափանիշներով պաշտպանված բովանդակություն պարունակող կայքերը չեն արգելափակվել:
Կարծիքներ