Անչափահաս աղջիկների մոտ ատրճանակներ են հայտնաբերվել
Հուլիսի 20-ին ոստիկանության Արաբկիրի բաժնում հերթական օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Արամ Խաչատրյան փողոցում 2 անչափահաս աղջիկներ զենքի նմանվող առարկայով շրջում են։
Տեղում անչափահասների բաժանմունքի պետի գլխավորությամբ հայտնաբերվել են անչափահաս աղջիկներ՝ ատրճանակներով։
Վերջիններս արդարացել են, նշելով, թե գիշերով են փողոցում և իրենց ապահովության համար են կրում դրանք։
Ըստ աղբյուրի, անչափահասների բաժանմունքի ծառայողները պարզել են, որ նրանց ընկերական շրջապատում անվանում են «Ֆանֆան տյուլպան»։
Կարծիքներ