ՆԱՏՕ-ն հուլիսին կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված անվտանգության միջոցները․ Շոլց
ՆԱՏՕ-ն հուլիսին կայանալիք գագաթնաժողովում կքննարկի Ուկրաինայում տիրող իրավիճակի հետ կապված անվտանգության ամրապնդման միջոցները։ Արևմուտքը պատրաստ է նոր պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի դեմ։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հայտարարությանը։
«ՆԱՏՕ-ի հուլիսին կայանալիք գագաթնաժողովում մենք կորոշենք դաշինքի ապագա վերաբերմունքը և անհրաժեշտ ռազմական փոփոխությունները՝ հաշվի առնելով անվտանգության նոր իրավիճակը։ Մենք միակարծիք ենք այն հարցում, որ անհրաժեշտ է աջակցել Ուկրաինային մեր ողջ ուժով, այդ թվում՝ զենքի մատակարարմամբ, իսկ պատժամիջոցների հարցում մենք պատրաստ ենք նոր միջոցներ ձեռնարկել»,- ասել է նա։
Անդրադառնալով ԵՄ-ին Ուկրաինայի անդամակցության հեռանկարներին՝ Շոլցն ասել է, որ այդ երկիրը «եվրոպական ընտանիքի մասն է»։ Միաժամանակ նա նշել է, որ «ԵՄ-ին անդամակցելու նույն պայմանները» գործում են բոլոր պետությունների համար։
Կարծիքներ