Իտալիայում հզոր երկրաշարժ է եղել

Իտալիայի կենտրոնական մասում 5,0 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):
Երկրաշարժը գրանցվել է տեղական ժամանակով 15.05-ին (ՀՀ ժամանակով 19.05-ին):
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Պերուջա քաղաքից 20 կիլոմետր դեպի հյուսիս-արևմուտք, որտեղ բնակվում է 120 հազար մարդ։ Օջախը ընկած է եղել 2 կիլոմետր խորության վրա։
Հնարավոր զոհերի կամ ավերածությունների մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ