Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա զոհ

Երևան-Սևան ճանապարհին ավտոմեքենաներ են բախվել. կա զոհ

Օգոստոսի 8-ին, ժամը 21։24-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհին՝ Քաղսի գյուղի կամրջի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 41-րդ կմ-ին բախվել են «Opel Vectra» (վարորդ՝ Դ. Գ.) և «Chrysler» (վարորդ՝ Մ. Հ., ծնված 1994 թ․) մակնիշների ավտոմեքենաները:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, կատարել ճանապարհի լվացման աշխատանքներ, «Opel Vectra» մակնիշի ավտոմեքենայի վարորդին դուրս բերել և մոտեցրել շտապօգնության մեքենային. վերջինս հոսպիտալացման ճանապարհին մահացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում