Էստոնիայի զինվորականները պատրաստ են արգելափակոցներ տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին

Էստոնիայի զինվորականները պատրաստ են արգելափակոցներ տեղադրել Ռուսաստանի հետ սահմանին

Էստոնիայի պաշտպանության նախարար Կալլե Լաանետը հայտարարել Է, որ զինվորականները պատրաստ են Ռուսաստանի հետ սահմանին փշալարե ժամանակավոր արգելափակոցներ տեղադրել ԵՄ-ի եւ ՆԱՏՕ-ի սահմանի վրա հնարավոր հիբրիդային գրոհները կանխելու նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Ավելի վաղ Էստոնիայի կառավարության պետական անվտանգության հանձնաժողովն առաջարկել Է Ռուսաստանի հետ սահմանն ամրապնդել փշալարե ժամանակավոր արգելափակոցների օգնությամբ: Լաանետի խոսքով՝ այժմ չկան այն բանի հստակ նախանշանները, որ Էստոնիայի և Ռուսաստանի սահմանին որևիցե սպառնալիք կա, բայց հարկավոր Է պատրաստ լինել իրադրության արագ զարգացմանը, ինչը ցույց են տալիս Բելառուսի հետ Լեհաստանի ու Լիտվայի սահմանի իրադարձությունները: «Մենք պատրաստ ենք ավելի քան 30 կիլոմետր երկարությամբ փշալարե ժամանակավոր արգելափակոցներ կանգնեցնել:

Քանի որ պահանջվում Է երեք-չորս շարք, ապա իրականում մենք ունենք 130 կիլոմետր փշալար: Ես համոզված եմ, որ շատ շուտով դա կիրականացվի»,- նոյեմբերի 17-ին ասել Է նախարարը՝ հանդես գալով ETV հեռուստաալիքի Esimene stuudio հաղորդման ժամանակ: Վերջին ժամանակներս Լեհաստանը, Լիտվան և Լատվիան հաղորդել են Բելառուսի սահմանից անօրինական միգրանտների թվի աճի մասին:

Նոյեմբերի 8-ին Բելառուսի պետական սահմանապահ կոմիտեն հաղորդել Է, որ Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի երկրներից միգրանտների մեծաթիվ խումբը ուղևորվել Է Լեհաստանի հետ Բելառուսի սահման: Մինսկին մեղադրել են միգրացիոն ճգնաժամ ստեղծելու մեջ: Մինսկը բոլոր մեղադրանքներ հերքում է: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել Է, որ Մինսկն այլեւս չի զսպելու ԵՄ-ի երկրներ անօրինական միգրանտների հոսքը. Արևմուտքի պատժամիջոցների պատճառով դրա համար չկա «ո՛չ փող, ո՛չ ուժեր»: Բելառուսի սահմանապահները քանիցս հայտարարել են, որ Լիտվան, Լատվիան և Լեհաստանը բռնի կերպով միգրանտներին վտարում են բելառուսական տարածք:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում