Ինդոնեզիան արտակարգ թույլտվություն է խնդրել մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման արշավ սկսելու համար

Ինդոնեզիան արտակարգ թույլտվություն է խնդրել մինչեւ տարեվերջ կորոնավիրուսի դեմ զանգվածային պատվաստման արշավ սկսելու համար: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Ջոկո Վիդոդոն:
Reuters-ի հետ զրույցում նա ասել է, որ արդեն ծրագիր է մշակվել երկրի ողջ տարածքում պատվաստանյութի տարածման համար:
Եթե երկրի սննդամթերքի եւ դեղորայքի գործակալությունը հավանություն տա, ապա դա նշանակում է, որ Ինդոնեզիա, որը 270 մլն բնակչություն ունի, կդառնա աշխարհում չորրորդ երկիրը, որը զանգվածային պատվաստում է սկսում:
Երկրի նախագահի խոսքով՝ պատվաստանյութի անվտանգության ապահովումն առաջնահերթություն է: Բուժաշխատողները, ոստիկանությունն ու զինվորականները առաջիններից են, ովքեր կպատվաստվեն:
Կարծիքներ