Իրանն Ադրբեջանին ու Հայաստանին զսպվածության կոչ է արել
Իրանն անդրադարձել է Հայաստանի դեմ Ադրբեջանի հերթական ագրեսիային՝ կրկնելով վեճերը խաղաղ ճանապարհով լուծելու կոչը։
Անդրադառնալով Հայաստանի Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերի կրակոցներին, որի հետևանքով Հայաստանը 4 զոհ ունի՝ Իրանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Նասեր Քանանին նշել է, որ Իրանը մտահոգված է սահմանային լարվածության առնչությամբ։
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով IRNA գործակալությունը, Քանանին Ադրբեջանին և Հայաստանին կոչ է արել զսպվածություն ցուցաբերել։
Նա կրկնել է, որ երկխոսությունն ու դիվանագիտությունը միակ ճանապարհն են կովկասյան տարածաշրջանում կայուն և մշտական խաղաղության հասնելու համար՝ միաժամանակ կոչ անելով երկու երկրներին արագացնել ջանքերը խաղաղ համաձայնագրի հասնելու համար։
Ադրբեջանի զինված ուժերը փետրվարի 13-ի առավոտյան մի քանի ժամ կրակ են բացել Սյունիքի մարզի Ներքին Հանդ բնակավայրի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով հայկական կողմն ունի 4 զոհ։
Կարծիքներ