Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են, իսկ ուժի կիրառումն այն խափանում է. Միլլեր
ԱՄՆ-ն անհանգստացած է հայ-ադրբեջանական սահմանային վերջին բախումներով և ընդգծում է, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցություններն են:
Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասել պետքարտուղարության խոսնակ Մեթյու Միլլերը:
«Մենք անհանգստացած ենք զինվորականների միջև մահացու բախումների մասին լուրերով, որոնք հանգեցրել են մի քանի զոհերի: Մեր խորին ցավակցությունն ենք հայտնում զոհվածների և վիրավորների ընտանիքներին։ Ուժի կիրառումը խափանում է բանակցությունները: Կայուն խաղաղության միակ ճանապարհը բանակցությունների սեղանի շուրջ է:
Հրադադարի ցանկացած խախտում պետք է հետաքննվի և պատշաճ կերպով լուծում գտնի: Ինչպես մշտապես, այնպես էլ հիմա շեշտում ենք, որ Միացյալ Նահանգները հանձնառու է հայ-ադրբեջանական խաղաղ բանակցություններին»,- ասել է Միլերը:
Կարծիքներ