Գյուղոլորտում 2020-ին 2018-ի համեմատ տրամադրվել է 6 անգամ ավելի վարկ. Նիկոլ Փաշինյան
Կառավարության աջակցությամբ 2020 թվականին գյուղոլորտում տրամադրվել են սուբսիդավորվող ռեկորդային վարկեր: Այդ մասին կառավարության նիստում նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Անցած տարվա ընթացքում ամենատարբեր հարթակներում շահարկումների և փոթորկումների առարկա էր սուբսիդավորվող գյուղատնտեսական վարկերի թեման: Այժմ արդյունքներն ամփոփված են, և նշեմ, որ 2020 թվականին մենք ռեկորդային թվով վարկեր ենք տրամադրել։ Օրինակ՝ 2018 թվականի համեմատ 2020 թվականին տրված վարկերը 6 անգամ գերազանցել են։ Այսինքն՝ եթե 2018 թվականին 5782 վարկ է տրամադրվել, 2020-ին տրամադրվել է 36 հազար 608 վարկ։ Ընդ որում, 2020 թվականի գյուղատնտեսական տարին անցավ բուռն քննադատությունների պայմաններում, որ մենք գյուղացիներին վարկ չենք տալիս, զրկել ենք, ընդհանրապես ոչ մի բան չեն ստանում գյուղացիները»,- ասաց վարչապետը՝ ավելացնելով, որ 2018-ի նկատմամբ հատկացված վարկերի ֆինանսական ծավալը 2020-ին աճել է երեք անգամ:
Կարծիքներ