Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը հետաձգվել է
Մարտի 24-ին Արմավիրում պետք է կայանար ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը։ Սակայն Ուկրաինայում տիրող իրավիճակից ելնելով՝ ՈՒԵՖԱ-ն որոշում է կայացրել հետաձգել հանդիպումն անորոշ ժամկետով, հայտնում է ՀՖՖ պաշտոնական կայքը։
Հանդիպման անցկացման նոր ամսաթվի վերաբերյալ կլինի լրացուցիչ տեղեկատվություն։ ՀՖՖ պաշտոնական կայքը տեղեկացնում է, որ ՈՒԵՖԱ Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի ութերորդ մրցափուլի Սերբիա Մ-21-Հայաստան Մ-21 հանդիպումը կկայանա մարտի 29-ին՝ սերբական Բաչկա Տոպոլա քաղաքում։
Կարծիքներ