Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի կենտրոնում բնակելի շենք է փլուզվել
Ֆրանսիայի Թուլուզ քաղաքի կենտրոնում չորս հարկանի բնակելի շենք է փլուզվել:
Այս մասին հայտնել է «Parisien» թերթը:
Սեն-Ռոմ փողոցի շենքը, որը երեքշաբթի օրվանից հսկողության տակ է եղել, փլուզվել է ուրբաթ գիշերը: Նշվում է, որ բնակիչները տարհանվել են անցած երեքշաբթի առաջին հարկի խանութներից մեկում ներքին պատի փլուզումից անմիջապես հետո։ Տարհանումից հետո փորձագետները մեծ ճեղք էին հայտնաբերել:
Ենթադրվել էր, որ շենքը հնարավոր կլինի ամրացնել:
Փրկարարները մոտակա տներից տարհանել են 26 մարդու: Թուլուզի քաղաքապետարանն աշխատում է ժամանակավոր կացարաններ գտնել՝ նրանց տեղավորելու համար:
Կարծիքներ