VTB բանկի քարտապաններն այլևս չեն կարող օգտվել կենսաթոշակների հետվճարի համակարգից
Ինչպես ավելի վաղ հայտնի դարձավ, ռուսական «Միր» վճարային համակարգի քարտերը 2024 թվականի մարտի 30-ից կդադարեն աշխատել Հայաստանի բանկերի մեծ մասի բանկոմատներում և POS-տերմինալներում։
Հիշեցնենք՝ ԱՄՆ ֆինանսների նախարարությունը նախորդ տարվա սեպտեմբերին հայտնել էր, որ ռուսական «Միր» քարտեր սպասարկող ֆինանսական կառույցները կարող են ենթարկվել ամերիկյան պատժամիջոցների։ (Ի դեպ, ԱՄՆ պատժամիջոցներից խուսափելու դեպքում Հայաստանը ինքը կարող էր հայտնվել պատժամիջոցների տակ)։
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակեց այն 11 բանկերի ցանկը, որոնց համար կգործի հետվճարի համակարգը։ Նշված բանկերի ցանկում չկար VTB բանկը, որի քարտապաններին առաջարկվում է հետվճարի համակարգից օգտվելու համար առցանց տարբերակով փոխել բանկը։
Կարող եք դիմել առցանց՝ մուտք գործելով Միասնական սոցիալական ծառայության կայքէջի «Առցանց դիմումներ» բաժնի «Մուտքագրել վճարող կազմակերպության փոփոխության դիմում» պատուհան (հղումը՝ https://online.ssa.am/index.php?r=site%2Findex-pension )։
Կարծիքներ