ԱՄՆ նախկին սենատոր Ջոնի Այզեքսոնը մահացել է
77 տարեկանում մահացել է ԱՄՆ նախկին սենատոր Ջոնի Այզեքսոնը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ասվում է Ջորջիա նահանգի նահանգապետ Բրայան Քեմպի հայտարարության մեջ, որը հրապարակվել է կիրակի օրը Facebook-ում ։
«Ջորջիան կորցրել է մեծագույն պետական գործիչներից և նախարար-առաջնորդներից մեկին»,- ասաց նահանգապետը։
Քաղաքական գործիչը, ըստ Associated Press-ի , մահացել է Ատլանտայում գտնվող իր տանը:
Այզեքսոնը Ջորջիայից ԱՄՆ սենատոր է ընտրվել 2004 թվականին։ 2015 թվականին քաղաքական գործչի մոտ ախտորոշվել է Պարկինսոնի հիվանդություն։ Նա սենատոր մնաց մինչև 2019 թվականի վերջը, երբ ավարտվեց նրա լիազորությունների ժամկետը, նշում է գործակալությունը։
Կարծիքներ