Երևի օպերայի ու թատրոնի տոմսերի փոխարեն խորոված-քյաբաբ պետք է բաժանեին պատվաստվողներին, որ լավ լիներ. Տարոն Չախոյան

Երևի  օպերայի ու թատրոնի տոմսերի փոխարեն խորոված-քյաբաբ  պետք  է բաժանեին պատվաստվողներին, որ լավ լիներ. Տարոն Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
 

«Հայաստանը ոչ առաջին, ոչ էլ վերջին երկիրն է, որտեղ կառավարությունը փորձում է աջակցել և խրախուսել կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստվողներին։

Օրինակ Հնդկաստանում պատվաստվողներին առաջարկում են փայտից բլենդերներ և ոսկյա փիրսինգներ, Չինաստանում մրցանակը երկու տուփ ձու է: Թաիլանդի շրջաններից մեկում իրականացվում է խաղարկություն, որը պատվաստված քաղաքացիներին հնարավորություն է տալիս հաղթել կենդանի կով:

Փառք Աստծո, այսօր Հայաստանում գործում է կառավարություն, որն իր ուժերի ներածին չափով փորձում է հոգալ քաղաքացիների առողջության մասին, փորձում է խրախուսել համավարակի դեմ պատվաստվողներին՝ դրանով իսկ փրկելով կյանքեր։

Հայաստանում կորոնավիրուսի համավարակի դեմ պատվաստվողներին վիճակահանության միջոցով տրվող օպերայի ու թատրոնի տոմսերի մասին լուրը չգիտես ինչու ոմանց կողմից հեգնանքի արժանացավ։

ՀԳ. Չլինի՞ թե վերջիններս ակնկալիքը շաուրմայանոցի կամ խորովածանոցի անվճար այցելության տոմսն էր։

Դե երևի օպերայի ու թատրոնի տոմսերի փոխարեն խորոված-քյաբաբ պետք է բաժանեին պատվաստվողներին, որ լավ լիներ»,-գրել է նա։