Կանադան անհանգստացած է Ադրբեջանի կողմից Հայաստանի բնակավայրերի վրա հարվածների առնչությամբ

Կանադան իր մտահոգությունն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողություններով, այդ թվում՝ Ադրբեջանի կողմից Հայաստանում բնակավայրերին, քաղաքացիական ենթակառուցվծանքերին հարվածների առնչությամբ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Թվիթեր»-ի իր էջում հայտարարել է Կանադայի արտգործնախարար Մելանի Ջոլին:
«Կանադան խիստ անհանգստացած է Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների սկսմամբ, այդ թվում՝ Հայաստանի ներսում բնակավայրերին և քաղաքացիական ենթակառուցվածքներին հարվածների առնչությամբ: Մենք դեէսկալացիայի, հրադադարի լիարժեք հարգման և ԵԱՀԿ-ի միջոցով բովանդակալից երկխոսության վերադառնալու կոչ ենք անում»,-ընդգծել է նախարար Ջոլին:
Կարծիքներ