Տոկաևը կոչ է արել հրաժարվել հայ-ադրբեջանական սահմանային լարվածությունը ուժային մեթոդներով կարգավորելուց

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առցանց գագաթնաժողովում կոչ է արել ձեռնարկել բոլոր միջոցները՝ հայ-ադրբեջանական սահմանին իրավիճակը կայունացնելու և կարգավորելու ուժային մեթոդների կիրառումից հրաժարվելու համար։
Ինչպես ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին տեղեկացրել է նախագահի մամուլի ծառայությունը։
Տոկաևն իր ելույթում ընդգծել է հակամարտությունը բացառապես քաղաքական և դիվանագիտական միջոցներով լուծելու անհրաժեշտությունը՝ կողմերին հորդորելով անհապաղ սկսել բանակցությունները։
Կարծիքներ