Մինսկը հայտարարում է, որ իրենք պատրաստ են Եվրոպայի հետ քննարկել միգրացիոն ճգնաժամը

Մինսկը հայտարարում է, որ իրենք պատրաստ են Եվրոպայի հետ քննարկել միգրացիոն ճգնաժամը

Մինսկը չի հրաժարվել եվրոպացի քաղաքական գործիչների հետ միգրացիոն ճգնաժամի կարգավորման շուրջ երկխոսությունից, Ռիա Նովոստիին ասել է Բելառուսի նախագահի մամուլի քարտուղար Նատալյա Էյսմոնտը։

Ավելի վաղ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել էր, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնակաար Անգելա Մերկելը և Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն պատրաստ են զրուցել միմյանց հետ և հույս են հայտնել, որ դա տեղի կունենա մոտ ապագայում, քանի որ միգրանտներն ավելի շատ ձգտում են դեպի Գերմանիա։

«Ես ձեզ ասում եմ՝ մենք միշտ պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք և պատրաստ կլինենք քննարկել: Մենք  չենք տապալել այս երկխոսությունը»,- պարզաբանել է Էյսմոնտը` խոսելով Բելառուսի նախագահի և Մերկելի միջև զրույցի հեռանկարների մասին:

Նոյեմբերի 8-ից Բելառուսի և Լեհաստանի սահմանին են մնում մոտ երկու հազար միգրանտներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ Մերձավոր Արևելքի երկրներից, որոնք փորձում են ներխուժել Եվրամիության տարածք։ Լեհ սահմանապահները նրանց թույլ չեն տվել և արցունքաբեր գազ են կիրառել։ Ճգնաժամի կապակցությամբ Լիտվայի իշխանությունները արտակարգ դրություն են մտցրել։ ԵՄ-ն հայտարարել է, որ  Մինսկը անօրինական միգրանտներին որպես Եվրամիության նկատմամբ  ճնշման գործիք է օգտագործում։ Լեհաստանը սպառնացել է Բելառուսին միգրանտների պատճառով սահմանների ամբողջական փակումով։

Մինսկը հայտարարում է, որ իրենք պատրաստ են Եվրոպայի հետ քննարկել միգրացիոն ճգնաժամը

Հետևեք մեզ նաև Տելեգրամում