Շվեդիան ժամանակավորապես կփակի Լիբանանում իր դեսպանատունը
Լիբանանի մայրաքաղաք Բեյրութում Շվեդիայի դեսպանատունը ժամանակավորապես կփակվի։ Աշխատակիցներին առաջարկել են մեկնել Կիպրոս:
Այս մասին հայտարարել է Շվեդիայի արտգործնախարար Թոբիաս Բիլստրյոմը։
«Պատճառն այն է, որ տարածաշրջանում անվտանգության իրավիճակը չափազանց տագնապալի է և առկա է հակամարտության սրման վտանգ»,- որոշման պատճառը բացատրել է նախարարը։
Բեյրութում Շվեդիայի դեսպանատանը աշխատում է վեց մարդ։ Բիլստրյոմը չի պարզաբանել, թե ինչպես, երբ կամ որքան ժամանակով են նրանք հեռանալու Լիբանանից։ Ենթադրաբար, խոսքը օգոստոսի մասին է, սակայն այդ ժամկետը կարող է երկարաձգվել՝ կախված անվտանգության իրավիճակից։
Կարծիքներ