Հարցված ամերիկացիների ավելի քան 60%-ը դժգոհ է Բայդենի օրոք վարվող տնտեսական քաղաքականությունից

Հարցված ամերիկացիների ավելի քան 60%-ը դժգոհ է Բայդենի օրոք վարվող տնտեսական քաղաքականությունից

Ամերիկացիների 65%-ը դժգոհություն է հայտնել նախագահ Ջո Բայդենի վարչակազմի տնտեսական քաղաքականությունից։ Այս մասին են վկայում AP-NORC Հասարակայնության հետ կապերի հետազոտությունների կենտրոնի անցկացրած հարցման արդյունքները։

Հետազոտության համաձայն՝ դեմոկրատների 35%-ը և հանրապետականների 93%-ը չեն աջակցում ԱՄՆ ներկայիս նախագահի գործողություններին տնտեսության վերաբերյալ։

Հարցման արդյունքների վիճակագրական սխալը 4 տոկոսային կետ է։ Հետազոտությունն անցկացվել է հունվարի 25-29-ը, որին մասնակցել է 1152 մարդ։ 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում