Չեն կարողանում կիսել պաշտոնները
Հատկանշական է, որ ընդդիմության շարքերում չկա առաջնորդ, ում կողքը կհամախմբվեն մնացածը:
Այսօր Ֆրանսիայի հրապարակում ընդդիմության հանրահավաքին Իշխան Սաղաթելյանը հայտարարեց, որ փորձելու են հասնել վարչապետի հրաժարականին, ինչից հետո կձևավորեն ժամանակավոր կառավարություն։ Սա ևս մեկ անգամ փաստում է, որ ընդդիմության առաջամարտիկների մեջ կա խիստ անհամաձայնություն, բանը նրանումն է, որ չեն կարողանում կիսել պաշտոնները։
Ի դեպ, մեր տեղեկություններով վարչապետի պաշտոնի համար են պայքարում Իշխան Սաղաթելյանն ու Արթուր Վանեցյանը։ Սրանցից յուրաքանչյուրին թվում է, թե վարչապետի կոստյումը իսկը իրենց հագով է։ Այս թեմայի շուրջ նույնիսկ մի քանի անգամ թեժ բանավեճեր են եղել Իշխան Սաղաթելյանի ու Արթուր Վանեցյանի միջև։ Սակայն որոշել են հարցը սառեցնել, մինչև որ կհասնեն Փաշինյանի հրաժարականին, իսկ հետո կորոշեն, թե ով է լինելու վարչապետ։
Կարծիքներ