Զբոսաշրջիկներին նախազգուշացրել են թուրքական ափերին հանգստանալու վտանգի մասին
Անթալիայի ափերի հոկտեմբերից նոյեմբեր ընկած ժամանակահատվածում մեդուզաների՝ մարդկանց համար վտանգավոր տեսակների բարձր կոնցենտրացիան է ակնկալվում: Ինչպես գրում է svpressa.ru-ն, ծովում լողալու ռիսկերի մասին հայտնել է Աքդենիզի համալսարանի պրոֆեսոր Մեհմեդ Գեքօղլուն:
Նրա խոսքով՝ մեդուզայի հետ շփումը կարող է մարդու մոտ առաջացնել ծանր այրվածքներ և ուժեղ ցավեր: Միևնույն ժամանակ, ջրի մեջ դժվար է հայտնաբերել արարածներին:
Գեքօղլուն ընդգծել է, որ մեդուզաներն աշնանը Կարմիր ծովից գաղթում են Միջերկրական ծով: Նրանց հետ թուրքական ափ են գալիս կենդանիների այլ վտանգավոր տեսակներ:
Կարծիքներ