«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթ. Վերադասավորումների եւ հստակեցումների ճանապարհով
«Թուրքական ծագման ապրանքների ներմուծումը նախորդ տարվա դեկտեմբերի 31-ից 6 ամիս ժամկետով արգելվեց: Որոշումը եղավ հոկտեմբերին, եւ տնտեսվարողներին 2 ամիս ժամանակ տրվեց՝ փոփոխություններին հարմարվելու, նոր շուկաներ գտնելու, վերադասավորվելու համար: Մենք այդ ժամանակ ողջունեցինք գործադիրի մոտեցումը, որովհետեւ դա անհրաժեշտ որոշում էր, եւ մեր տնտեսությունը պարտավոր էր արձագանքելու թուրքական ապակառուցողական քաղաքականությանը: Թուրքական քաղաքականությունն այսօր էլ մեր հանդեպ չի փոխվել, ավելին՝ հայատյացությունն օր օրի ավելի բացահայտ է տարվում այդ պետության կողմից, իսկ մենք… դեռ թուրքական ապրանք ենք ներկրում՝ չնայած արգելքին: Ինչո՞ւ, ի՞նչ փոխվեց, չէ՞ որ էկոնոմիկայի նախարարությունը մեկ անգամ չէ, որ ասել է, թե «կառավարությունը եւ Էկոնոմիկայի նախարարությունը ամբողջ գործիքակազմով կսատարեն տնտեսվարողներին վերադասավորվել եւ գտնել նոր շուկաներ»:
Պարզվեց՝ թուրքական ոչ բոլոր ապրանքների ներմուծումն է արգելված, որովհետեւ նախորդ տարվա հոկտեմբերի որոշումում այս տարվա փետրվարին փոփոխություն է եղել»:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում։
Կարծիքներ