«The Rolling Stones» խումբը արգելել է Դոնալդ Թրամփին իր երգերը օգտագործել հանրահավաքների ժամանակ
Բրիտանական «The Rolling Stones» ռոք խումբը արգելել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին օգտագործել խմբի երգերը նախագահական ընտրությունների քարոզարշավի ժամանակ: Խմբի անունից համապատասխան հայտարարությունը տարածել է հեղինակային իրավունքների պաշտպանության BMI կազմակերպությունը, գրում է Rolling Stone պարբերականը:
«BMI-ն Stones-ի անունից տեղեկացրել է Թրամփի նախընտրական քարոզարշավի խմբին, որ իրենց երգերի չարտոնված օգտագործումը կհանդիսանա լիցենզիոն համաձայնագրի խախտում»,-ասված է հայտարարության մեջ:
Հակառակ դեպքում երաժիշտները ԱՄՆ նախագահին դատական գործով են սպառնում:
«Եթե Դոնալդ Թրամփը անտեսի այս արգելքը և շարունակի օգտագործել երգերը, ապա նրան դատական գործընթաց է սպառնում արգելքը խախտելու և առանց լիցենզիայի երաժշտությունը օգտագործելու համար»,-ասված է հաղորդագրության մեջ»,-ասված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ