Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքներից դուրս են բերվել լողամիջոցները, որսագործիքներն ու ժամանակավոր կացարանները

Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքներից դուրս են բերվել լողամիջոցները, որսագործիքներն ու ժամանակավոր կացարանները

Սևանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում իրականացվող համատեղ միջոցառումների շրջանակներում այսօր Վարդենիսի և Նորատուսի ջրային տարածքներում իրականացրել են ձկների ձվադրման ժամանակահատվածում որսի արգելքի կարևորության վերաբերյալ բացատրական աշխատանքներ բնակչության լայն խավերի շրջանակներում։

Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարությունը։

Կազմակերպվել և իրականացվել են հանդիպումներ ձկնորսների հետ, լողամիջոցների, որսագործիքների և ժամանակավոր կացարանների դուրս բերման աշխատանքներ:

Նշվում է, որ միջոցառումները կրում են շարունակական բնույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում