Քրիստինա Աբրահամյանը 2 ամսով կալանավորվել է
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող քրեական վարույթի շրջանակներում կաշառք ստանալու կասկածանքով ԱԱՏՄ բժշկական օգնության և սպասարկման վերահսկողության վարչության պետ Քրիստինա Աբրահամյանը դատարանի որոշմամբ կալանավորվել է 2 ամսով:
«ԱԱՏՄ պաշտոնատար անձ է երեկ ձերբակալվել, նույն օրը բավարարվել է նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը: Նա կալանավորվել է երկու ամսով»,- 1Lurer.am-ին փոխանցեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Կարծիքներ