Սիրիան հայտնել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հարձակումը Դամասկոսի մերձակայքում
Սիրիական հակաօդային պաշտպանության համակարգերը հետ են մղել իսրայելական հարձակումը Արաբական Հանրապետության մայրաքաղաքի մերձակայքում։ Այս մասին հայտնում է Սիրիայի պաշտպանության նախարարությունը Facebook-ի իր էջում։
Դուբայից հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքի փոխանցմամբ ՝ հարձակումն ուղղված է եղել Սիրիայում տեղակայված իրանամետ խմբավորումների օբյեկտներին։
Փետրվարի 9-ին սիրիական հակաօդային պաշտպանությունը Դամասկոսի արևմուտքում երկու անօդաչու թռչող սարք է խոցել։
Կարծիքներ