Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ներմուծվել է Վրաստան

Կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը ներմուծվել է Վրաստան

Առավոտյան Վրաստան է ներմուծվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի առաջին խմբաքանակը: Առաջին փուլում երկիրը ստացել է 43 200 չափաբաժին «Աստրազենեկա» տեսակի պատվաստանյութ: Այս մասին գրել է Aliq.ge-ն։

Օրեր առաջ հատուկ մամուլի ասուլիսի ընթացքում առողջապահության նախարար Էկատերինե Տիկարաձեն հայտարարեց, որ երկիրը պատվաստանյութ կստանա փուլ առ փուլ:

Ըստ Վրաստանի պատվաստման ծրագրի` առաջին փուլում երկրում կպատվաստվեն բուժաշխատողները:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում