Ռուսաստանը հայտնել է 83, իսկ Ուկրաինան՝ 31 անօդաչու խոցելու մասին

Ռուսաստանը հայտնել է 83, իսկ Ուկրաինան՝ 31 անօդաչու խոցելու մասին

Ռուսաստանը և Ուկրաինան հայտնել են մեկը մյուսի ուղղությամբ արձակած տասնյակ անօդաչու թռչող սարքեր խոցելու մասին, տեղեկացնում է «Արմենպրես»-ը։

Ըստ ՌԴ պաշտպանության նախարարության՝ երկրի հակաօդային պաշտպանության ուժերը գիշերը կալանել և ոչնչացրել են ուկրաինական 83 ինքնաթիռային տիպի ԱԹՍ Ռուսաստանի տարածաշրջանների օդային տարածքում։ 

ԱԹՍ-ները խոցվել են Կուրսկի, Բրյանսկի, Վորոնեժի, Օռլովի, Բելգորոդի մարզերի, ինչպես նաև Ղրիմի օդային տարածքում։

Բրյանսկում, ըստ նահանգապետի, բնակելի տան վրա իրականացված գրոհի հետևանքով մեկ մարդ է վիրավորվել։ 

Ուկրաինայի ռազմաօդային ուժերն էլ հայտնել են, որ գիշերը ռուսական կողմը երկրի վրա է արձակել 48 ԱԹՍ և 3 կառավարվող ավիացիոն հրթիռ: Ըստ գերատեսչության՝ 31 ԱԹՍ հաջողվել է խոցել։

Սումիի մարզում ռուսական գնդակոծությունների հետևանքով, ըստ տեղի վարչակազմի, 82 պայթյուն է գրանցվել։ Կա մեկ վիրավոր։

 

Հետևեք մեզ նաև Տելեգրամում