Հնարավոր է՝ Պուտինը քովիդի դեմ պատվաստվի երրորդ անգամ

Հնարավոր է՝ Պուտինը քովիդի դեմ պատվաստվի երրորդ անգամ

ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը չի բացառել, որ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստվի երրորդ անգամ: Պեսկովը նշել է՝ ամեն ինչ կախված է մասնագետների տված խորհրդից, քանի որ նախագահը վիրուսի դեմ արդեն բարձր հակամարմիններ ունի:

«Ես չեմ կասկածում դրանում, բայց հիմա այդ հարցը կախված է մասնագետներից։ Նախագահն ասել է, որ վիրուսի դեմ ունի բարձր հակամարմիններ, խորհրդակցելով մասնագետների հետ՝ վերջնական որոշում կկայացնի,- ասել է Պեսկովը «Москва Кремль Путин» հաղորդման ընթացքում։

Հիշեցնենք՝ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը կորոնավիրուսային հիվանդության դեմ կիրառվող «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի երկու դեղաչափն էլ արդեն ստացել է:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում