Ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիա

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիա

Ռուսական պատվիրակությունը ժամանել է Սաուդյան Արաբիա՝ ԱՄՆ-ի հետ բանակցությունների։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովն ու ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը վայրէջք են կատարել Էր Ռիադի օդանավակայանում, բանակցությունները տեղի կունենան փետրվարի 18-ին:

Հանդիպման նպատակն է որոշել, թե ինչպես սկսել բանակցություններն ուկրաինական հակամարտության կարգավորման համար, ինչպես նաև դիտարկել Պուտինի և Թրամփի անձնական հանդիպման հնարավորությունը։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում