Սպիտակ տունը հիպոթետիկ է որակել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի ուղղությամբ հնարավոր նոր հարվածների հարցը

Սպիտակ տունը հիպոթետիկ է որակել Ուկրաինայի զինված ուժերի կողմից Ռուսաստանի ուղղությամբ հնարավոր նոր հարվածների հարցը

Վաշինգտոնը հիպոթետիկ է համարում Ուկրաինայի զինված ուժերի՝ Ռուսաստանի Դաշնության դեմ հնարավոր նոր հարվածների հարցը։ Սա հետեւում է ուրբաթ օրը կայացած հերթական ճեպազրույցում Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակիի հայտարարությունից։

Ինչպես ավելի վաղ հայտնել էին ՌԴ ՊՆ-ում, ուրբաթ վաղ առավոտյան երկու ուկրաինական Մի-24 ուղղաթիռներ ներխուժել են Ռուսաստանի օդային տարածք ծայրահեղ ցածր բարձրության վրա և հրթիռային հարվածներ են հասցրել Բելգորոդի արվարձանում գտնվող նավթային պահեստին։ Սրա պատճառով հրդեհ է բռնկվել, այրվել են վառելիքի բաքեր։ Զոհեր և վիրավորներ չկան։ Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը կենտրոնական ապարատի քննիչներին հանձնարարել է հետաքննել դեպքի հանգամանքները։ Ուրբաթ երեկոյան ՌԴ Արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտարարել է նավթի պահեստում ակտիվ այրման վերացման մասին։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում