Ջոնի Դեփի առանձնատուն անօթեւան տղամարդ է մտել

Ջոնի Դեփի առանձնատուն անօթեւան տղամարդ է մտել

Անօթեւան տղամարդը հոլիվուդյան դերասան Ջոնի Դեփի առանձնատուն է մտել։ Այս մասին գրում է TMZ-ը։

Հանցագործը նաեւ տնային բարից ալկոհոլ է խմել։ Լողավազանի մոտ գտնվող անօթեւանին նկատել են հարեւանները։ Մեկ այլ ականատես նկատել է ցանկապատի վրայով անցնող տղամարդուն եւ ոստիկանություն կանչել։

Իրավապահները ձերբակալել են չարագործին, երբ նա լոգանք էր ընդունում առանձնատանը։ Նա հրաժարվել է դուրս գալ ոստիկանության մոտ, այդ պատճառով էլ ստիպված են եղել կոտրել դուռը։ Հանցագործին մեղադրել են վանդալիզմի եւ ունեցվածքի վնասման մեջ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում