Լուսարձակող պլանկտոնը հիպնոսացնող պատկեր է ստեղծել Նոր Զելանդիայի ափերին (լուսանկարներ)
Նոր Զելանդիայի հյուսիսային ափերը լուսավորվել են այսպես կոչված «ծովերի հյուսիսափայլով». խոսքը լուսարձակող պլանկտոնի (Noctiluca scintillans) մասին է, գրում է The Guardian-ը:
Ուշագրավ բնական երևույթի շնորհիվ միկրոօրգանիզմները գիշերվա ժամերին նեոնային կապույտ երանգով են լուսավորել ծովի առափնյա ջրերը՝ ստեղծելով հիպնոսացնող պատկերներ:
Որոշ գիտնականների պնդմամբ՝ միկրոօրգանիզմները կարող են թունավոր լինել: Աղբյուրը մանրամասնում է, որ միկրոօրգանիզմները լուսարձակման միջոցով վանում են գիշատիչներին:
Կարծիքներ