Արձանագրվել է կորոնավիրուսային հիվանդության 13 նոր դեպք. ԱՆ
Ապրիլի 5-ի ժամը 11:00-ի դրությամբ հանրապետությունում գրանցվել է 13 նոր դեպք: Իրականացվել է 2733 թեստավորում, առողջացել է 105 քաղաքացի, գրանցվել է մահվան 2 դեպք:
Այսպիսով, հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 422594 դեպք, որոնցից 410229-ը՝ առողջացած: Փաստացի բուժում է ստանում 2067 բուժառու:
Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով մահվան 8619 դեպք է արձանագրվել:
Ընդհանուր կատարվել է 2985996 թեստավորում։
Կարծիքներ