65-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

65-ամյա տղամարդը Կիևյան կամրջից ցած է նետվել

Այսօր՝ հունվարի 23-ին, հերթական ինքնասպանությունն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 07:50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Մաշտոցի բաժին օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ տղամարդու դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, դեպքի վայր են ժամանել իրավապահները:

Ոստիկանությունն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 65-ամյա Խաչատուր Խ.-ն է, ով ըստ նախնական տեղեկությունների՝ կամրջից ինքնասպանություն է գործել՝ ցած նետվելով:

Դեպքի փաստով Աջափնյակ և Դավիթաշեն վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում