Վերանորոգման աշխատանքների ժամանակ 30 տարվա վաղեմության դի է հայտնաբերվել

Վերանորոգման աշխատանքների ժամանակ 30 տարվա վաղեմության դի է հայտնաբերվել

Փարիզի ամենաթանկարժեք առանձնատներից մեկի վերանորոգման աշխատանքների ժամանակ 30 տարվա վաղեմության դի է հայտնաբերվել, գրում է The Guardian-ը:

Դին հայտնաբերվել է 35 մլն եվրո արժողությամբ առանձնատան նկուղում: Նշվում է, որ թանկարժեք առանձնատունը բնակեցված չէ արդեն ավելի քան երեք տասնամյակ:

Անշարժ գույքն աճուրդով վաճառվել էր այս տարվա հունվարին: Ֆրանսիացի ֆինանսիստ Ժան Բեռնար Լաֆոնտան դրա համար վճարել է 35,1 մլն եվրո: Այնուհետև սկսվել են առանձնատան վերանորոգման աշխատանքները, որոնց ընթացքում էլ արվել է բացահայտումը: Դիակի վրա ոսկրային կոտրվածքներ ու դանակի հարվածներ են եղել: Ոստիկանությունը հետաքննություն է սկսել՝ պարզելով, որ հանգուցյալն ալկոհոլի հետ խնդիրներ է ունեցել: Դեռ հայտնի չէ՝ տղամարդուն նկուղում են սպանել, թե սպանությունից հետո դին այնտեղ են տեղեափոխել:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում