Ավտովթար՝ թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Ավտովթար՝ թիվ 35 երթուղին սպասարկող ավտոբուսի մասնակցությամբ. կան տուժածներ

Փետրվարի 11-ին՝ ժամը 08:52-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Մյասնիկյան պողոտայում՝ Բուսաբանական այգու մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ բախվել են Opel մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա. Հ., ծնված 1989 թ.) և թիվ 35 երթուղին սպասարկող MAN մակնիշի ավտոբուսը:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և Ա. Հ.-ին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս ավտոբուսի ուղևորներից մեկի հետ հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում