Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք
Վերջին մեկ օրվա ընթացքում Վրաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 19 նոր դեպք, ևս 3 մարդ առողջացել է: Այս մասին տեղեկացնում է netgazeti.ge կայքը` հղում տալով երկրի կառավարության ներկայացրած տվյալներին:
Վրաստանում ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակման 1104 դեպք, վարակվածներից 912-ն առողջացել է, 16-ը` մահացել:
5936 մարդ գտնվում է Վրաստանի կարանտինային գոտիներում:
Նոր տեսակի կորոնավիրուսով վարակվածների թիվն ամբողջ աշխարհում 15 660 556 է, մահացել է 636 633 մարդ: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը կորոնավիրուսի համավարակ է հայտարարել մարտի 11-ին: Վիրուսը տարածվել է 213 երկրում:
Կարծիքներ