Քաղաքացին նռնակներով մտել է գրասենյակ և պահանջել տնօրինությանը՝ սպառնալով նռնակները պայթեցնել․ Shamshyan.com
Այսօր, օգոստոսի 20-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 09։00-ի սահմաններում ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ մի քաղաքացի նռնակներով մտել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 9/16 հասցե և պահանջել է տնօրինությանը, հակառակ դեպքում՝ սպառնացել է՝ նռնակները պայթեցնել։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, օպերատիվորեն նշված վայր են ժամանել ՀՀ ոստիկանապետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Արամ Հովհաննիսյանը, ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության պետ, ոստիկանության գնդապետ Վարդան Վարդանյանը, Երևանի ոստիկանապետ, ոստիկանության գնդապետ Սևան Քոչարյանը և ոստիկանության Մալաթիայի բաժնի պետ, ոստիկանության գնդապետ Անդրանիկ Մելոյանը։ Հաշվի առնելով հանցագործության վտանգավորության աստիճանը, ժամանել է նաև Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի դատախազ Դավիթ Վեքիլյանը։
Ոստիկանները քաղաքացու հետ բանակցություններ են վարել, ինչի արդյունքում տղամարդը, ով Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի բնակիչ 34-ամյա Սամվել Հ․-ն է, որոշ ժամանակ անց ինքնակամ ներկայացել է ոստիկաններին, որտեղից էլ նրան տեղափոխել են ոստիկանության Մալաթիայի բաժին։
Կարծիքներ