Իրանը նոր բալիստիկ հրթիռներ և «Շահեդ» հարվածային անօդաչու թռչող սարք է ներկայացրել
Իրանը նոր բալիստիկ հրթիռներ և անօդաչու թռչող սարքեր է ներկայացրել Սուրբ պաշտպանության շաբաթվա սկզբի կապակցությամբ անցկացված զորահանդեսին:
Դրանց թվում առաջին անգամ ցուցադրվել է «Ջիհադ» հրթիռը, որն ունի հազար կմ հեռահարություն։ Բացի այդ, ցուցադրվել են նաև այլ տեսակի հրթիռներ, այդ թվում 500 կմ հեռահարությամբ «Զուհաիր» մարտավարական բալիստիկ հրթիռը:
Զորահանդեսի ժամանակ ներկայացվել է նաև «Շահեդ» հարձակողական անօդաչու թռչող սարքի վերջին տարբերակը՝ «136B»: Այն ունի մի քանի հազար կիլոմետր հեռահարություն, կրում է 50 կիլոգրամանոց մարտագլխիկ և կարող է զարգացնել մոտ 200 կմ/ժ արագություն։
Կարծիքներ