Հուբեյի նահանգում ավելի քան ութ հազար մարդ Է տարհանվել սողանքների պատճառով
Չինաստանի Հուբեյի նահանգի իշխանությունները սողանքների պատճառով անվտանգ վայրեր են տարհանել տեղի ավելի քան ութ հազար բնակիչների: Այդ մասին զոհերի ու տուժածների մասին հաղորդագրություններ չեն ստացվել:
Սողանքներն սկսվել են հուլիսի 21-ին Էնշի-Տուցզյա-Մյաոսկոմի ինքնավար օկրուգի Էնշի քաղաքատիպ ավանում այդ շրջանում չդադարող հորդառատ անձրեւների եւ հեղեղումների պատճառով: Քարերի, ավազի եւ կավի մեծ ծավալը, թափվել Է Ցինցզյան գետը, բարձրացել Է ջրի մակարդակը՝ սպառնալով ջրածածկ անել բնակավայրերը:
«Բոլոր այն մարդիկ, որոնք հայտնվել են աղետի գոտում, հաջողությամբ տարհանվել են, ընդհանուր առմամբ անվտանգ վայրեր Է տեղափոխվել 8397 մարդ: Տարհանումը կատարվել Է ժամանակին, ոչ ոք չի տուժել»,-մամուլի ասուլիսում հայտնել Է Էնշիի քաղաքագլուխ Սու Յունը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
Կարծիքներ