Մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով ՀՀ ԱՆ-ն առաջարկում է նախապես գրանցվել դոնորներին
ՀՀ առողջապահության նախարարությունը մարդկային կուտակումներից խուսափելու համար առաջարկում է հեռախոսով նախապես գրանցվել արյուն տվողներին։
ՀՀ ԱՆ-ն շնորհակալություն է հայտնել արյունատվության կոչին արագ արձագանքելու համար: «Կարևոր է յուրաքանչյուրիդ աջակցությունը` արյան անհրաժեշտ պահուստային քանակն ապահովելուն ուղղված:
Ողջունելով այս հարցում ձեր պատրաստակամությունը` խնդրում ենք վաղվանից «Պրոֆ. Ռ.Յոլյանի անվան արյունաբանական կենտրոն» մոտենալուց առաջ նախապես գրանցվելու համար զանգահարել 010-28-38-23 և 010-28-38-11 հեռախոսահամարներով` մարդկային կուտակումներից խուսափելու նպատակով:
Նշենք, որ այս պահին էլ արյունատվությունը շարունակվում է, ունենք մեծ հոսք և կամավորներ, որոնց կենտրոնը կսպասարկի մինչև օրվա վերջ:
Մեր ուժը մեր համախմբվածության մեջ է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Կարծիքներ