Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի փոքր երկրների առաջնությունում

Հայաստանի բասկետբոլի տղամարդկանց հավաքականը Մալթայում ընթացող Եվրոպայի փոքր երկրների առաջնության մեկնարկային տուրում մրցել է Ջիբրալթարի հավաքականի հետ և բոլոր քառորդներում ունենալով առավելություն՝ հաղթել 100:63 հաշվով:

Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ն:

Հանդիպման ամենաարդյունավետ խաղացող է ճանաչվել Անդրե Սպայթ Մկրտչյանը: Նա վաստակել է 30 միավոր, 2 անգամ տիրել օղակից անդրադարձող գնդակին և կատարել 5 արդյունավետ փոխանցում:

Հայաստանի հավաքականի կազմում իր նորամուտն է նշել Ֆրանսիայի չեմպիոն «ԱՍՎԵԼ Լիոնի» խաղացող, ամերիկացի Քրիս Ջոնսը:

Ջիբրալթարի և Սան Մարինոյի հետ Հայաստանի հավաքականն ընդգրկված է B ենթախմբում:

Հունիսի 30-ին՝ Երևանի ժամանակով 18:15-ին, հայ բասկետբոլիստները կմրցեն Սան Մարինոյի ընտրանու հետ:

Հետևեք մեզ նաև Տելեգրամում