Զգուշանալու կոչ. հայերի էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

Զգուշանալու կոչ. հայերի էջերով կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ

Մի շարք հայկական անուն, ազգանուն ունեցող էջերով (ամենայն հավանականությամբ՝ հայերի էջեր, որ կոտրել են ադրբեջանցիները) կեղծ տեղեկություններ են տարածվում սահմանային իրավիճակի վերաբերյալ՝ տեղեկացնում են Անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից: 

 

Գործակալությունը հիշեցնում է, որ սոցիալական ցանցերում, էլփոստով ստացած անծանոթ, տարօրինակ նամակներից պետք է զգուշանալ, չսեղմել այդպիսի նամակներում առկա հղումներին ու ֆայլերին, չհաղորդել անձնական ու այլ տվյալներ (մուտքանուն, գաղտնաբառ), սահմանային իրավիճակի վերաբերյալ տարածել միայն պաշտոնական հաղորդագրությունները։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում