Վրաստանում մեկ օրում գրանցվել է կորոնավիրուսի 658 դեպք
Վրաստանում մարտի 26-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 658 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge-ն, ընդհանուր դեպքերի քանակը երկրում 1 մլն 645 հազար 959 է:
Վրաստանում վերջին 24 ժամվա ընթացքում կորոնավիրուսից բուժվել է ևս 3478 պացիենտ: Երկրում վարակից մահացել է ևս 6 մարդ, ընդհանուր մահերի թիվը 16 704 է:
Կարծիքներ