Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Բայդենի գրառումը

Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է Բայդենի գրառումը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը ֆեյսբուքի պաշտոնական էջում գրել է.

«Իմ ուղերձը Ուկրաինայի ժողովրդին, որը ես այսօր փոխանցեցի Ուկրաինայի արտգործնախարարին և պաշտպանության նախարարին. մենք ձեր կողքին ենք»:

Գրառումը՝ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը մեկնաբանել է հետեւյալ բովանդակությամբ.

«Պարոն Նախագահ, Ադրբեջանը խախտում է 2020 թվականի նոյեմբերին ստորագրված զինադադարի պայմանագիրը՝ օգտագործելով հրազեն և անօդաչու թռչող սարքեր, այդ թվում՝ «Բայրաքթար»: 3 զոհ և 14 վիրավոր կա Արցախում (Լեռնային Ղարաբաղ) և որպես Մինսկի խմբի անդամներից մեկը՝ կոչ ենք անում ԱՄՆ-ին դատապարտել Ադրբեջանի գործողությունները, որոնք տանում են դեպի տարածաշրջանում նոր սրացումների»։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում