Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

Ոստիկանության պետն ընդունել է Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպանին (տեսանյութ)

Հունվարի 29-ին ոստիկանության պետ Վահե Ղազարյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Բելառուսի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։

Վահե Ղազարյանը շնորհավորել է Ալեքսանդր Կոնյուկին՝ Հայաստանում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան նշանակվելու կապակցությամբ։ Նա բարձր է  գնահատել Հայաստանի ոստիկանության և Բելառուսի ներքին գործերի նախարարության համագործակցությունը։

Ոստիկանության պետը երկու երկրների իրավապահ կառույցների փոխգործակցությունը շարունակելու և ընդլայնելու պատրաստակամություն է հայտնել։
Ալեքսանդր Կոնյուկը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ կարևորել է  ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների շրջանակներում առկա կապը երկու երկրների իրավապահ կառույցների միջև։

Հանդիպմանը քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարաբնույթ հարցեր։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում