Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը պետք է կայացնի խորհրդարանը. Նինիստո

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու որոշումը պետք է կայացնի խորհրդարանը. Նինիստո

Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու մասին որոշումը պետք է կայացնի այդ երկրի խորհրդարանը։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին ուրբաթ օրը PBS- ին տված հարցազրույցում բացատրել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն ՝ Վաշինգտոն կատարած այցի ժամանակ։

«Դա պետք է որոշի Ֆինլանդիան»,- ասել է նա՝ պատասխանելով դաշինքին երկրի անդամակցության հնարավորության մասին հարցին։

«Ես հասկանում եմ, որ ՆԱՏՕ-ն բաց է պահում իր դռները դաշինքին միանալու պոտենցիալ նոր անդամների համար: Ֆինլանդիայում մենք ունենք շատ, շատ աշխույժ և կարևոր քննարկում ՆԱՏՕ-ին, ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ: Բայց Ինչպես ասացի, քննարկումը շարունակվում է, մեր խորհրդարանը շատ ակտիվ է դրանում, և ի վերջո այս որոշումը կայացնում է խորհրդարանը»,- շարունակեց նա։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգն ավելի վաղ հայտարարել էր, որ Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցությունը Հյուսիսատլանտյան դաշինքին կարող է շատ արագ անցնել, բայց միայն այն դեպքում, եթե այդ երկրներն իրենք որոշեն միանալ։

Հետևեք մեզ նաև Տելեգրամում