Արգենտինայում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել
Արգենտինայում շաբաթ օրը 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել։ ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի կայքը։
Ստորգետնյա ցնցումների էպիկենտրոնը գտնվել է Աբրա Պամպա գյուղից 39 կմ հյուսիս-արեւմուտք՝ մոտ 9 հազար մարդ բնակչությամբ։ Օջախըը գտնվում էր 236 կմ խորության վրա։
Ցունամիի սպառնալիքի, ավերածությունների կամ զոհերի մասին տեղեկություններ չկան։
Կարծիքներ